Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Հոգնություն

Հոգնություն
25.08.2024 | 00:10

Աստծո կանչը

Օգոստոսի 25

Ահա փնտրում ենք Քեզ, ինչպես որ Դու մեզ ասացիր:

Քանի որ փնտրում եք, անշուշտ պիտի գտնեք: Ոչ ոք իզուր չի փնտրել Իմ ներկայությունը: Ինչպես որ ձեռնունայն չեն մնացել Ինձնից օգնություն խնդրողները:

Կարոտի հնչերանգներ, սեր սրտում. ահա Իմ հոգին այդտեղ է պատրաստ զորացնելու և վերականգնելու ձեր ուժերը: Երբեմն հոգնած, սպառված լինելը բոլորովին էլ չի նշանակում ոգու պակասություն, այլ առաջնորդություն Իմ Հոգու կողմից:

Բազում հրաշալի բաներ այդպես էլ չէին պատահի, եթե Իմ հետևորդների մտավոր ու մարմնական հոգնածությունը եղած չլիներ. այդ հոգնություններն են, որ ձեզ առանձնացնում են հանգստի համար և դադար տալիս` ձեր կողմից անհրաժեշտ համարված գործերին:

Թեպետ Իմ ճանապարհը կարող է նեղ թվալ ձեզ, բայց այն դեպի կյանք է տանում: Անանց Կյանք: Ոտքդ վստահորեն դիր այդ ճանապարհի վրա: Այնքան էլ նեղ չէ այն ճանապարհը, որտեղով Ես էլ կարող եմ քեզ հետ քայլել:

Նման մի ուղեկից ունենալով` դու քեզ բնավ մենակ չես զգա: Անսահման բարի, անսահման զորավոր մի ընկեր քեզ հետ պիտի քայլի այդ ճանապարհին:

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ